Ամերիկամետի անկում` ի հաշիվ Իրանի նշանակության բարձրացման
16/02/2011 15:02

Ամերիկամետի անկում` ի հաշիվ Իրանի նշանակության բարձրացման

«Հեղափոխությունները, որոնք տեղի են ունենում Միջին Արևելքում, նման չեն Իրանում տեղի ունեցած հեղափոխությանը: Այս պարագայում Թուրքիան է հանդես գալիս որպես այդ արաբական պետությունների մոդել, և նրանք կշարժվեն հենց այդ ուղղով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:

Այսօր ԵՊՀ-ում կազմակերպված «Իրանի Իսլամական հեղափոխությունը համեմատական կոնտեքստում» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ Ռիչարդ Կիրակոսյանը նաև նշեց, որ Միջին Արևելքում հենց ամերիկամետ իշխանություններն են անկում ապրում, և Իրանն արդեն ավելի մեծ ստրատեգիական նշանակություն ունի տարածաշրջանում:

Տեղեկացնենք, որ ԵՊՀ-ն ու Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունն այսօրվանից համատեղ «Իրանի Իսլամական հեղափոխությունը համեմատական կոնտեքստում» թեմայի շրջանակներում միջազգային գիտաժողով են անցկացնում: Գիտաժողովը նվիրված է Իրանում Իսլամական հեղափոխության 32-րդ տարեդարձին:
 

Ամերիկամետի անկում` ի հաշիվ Իրանի նշանակության բարձրացման