Մանուկ Վարդանյանն ընդունել է Ռամազ Նիկոլաիշվիլիին
16/02/2011 18:42

Մանուկ Վարդանյանն ընդունել է Ռամազ Նիկոլաիշվիլիին

ՀՀ տարնսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը փետրվարի 16-ին ընդունել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիին:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր` այդ թվում տրանսպորտի, ճանապարահաշինարարության ոլորտներին առնչվող: Կողմերը պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` տրանսպորտի ոլորտում հետագա փոխշահավետ համագործակցությունը խորացնելու համար:

Երկուստեք կարևորվել է նաև ավտոմոբիլային ճանապարհների բարելավման խնդիրը, որի լուծման արդյունքում բարենպաստ պայմաններ կստեղծվեն երկկողմ տարանցիկ փոխադրումների ծասվալների հետագա ընդլայնման, ինչպես նաև պահանջվող ժամանակի կրճատման համար:
 

Մանուկ Վարդանյանն ընդունել է Ռամազ Նիկոլաիշվիլիին