Նոր Sony Ericsson սմարթֆոններ` Orange-ում
16/02/2011 16:53

Նոր Sony Ericsson սմարթֆոններ` Orange-ում

Այսօր Orange-ն իր հաճախորդներին ներկայացրեց երկու նոր Sony Ericsson մոդելներ: Սրանով Orange Արմենիան և Sony Ericsson-ն ավելի բարձր մակարդակի են հասցնում երկու ընկերությունների միջև համագործակցությունը, որի շնորհիվ Orange-ն առաջարկում է Sony Ericsson ապրանքանիշի առաջնակարգ հեռախոսներ բացառիկ գներով:

Այս մասին հաղորդում են Oragne ընկերության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ հաղորդագրության` առաջին մոդելը Sony Ericsson Xperia X10 mini-ն է, որն Android օպերացիոն համակարգի վրա հիմնված սմարթֆոն է, 5ՄՊ ֆոտոխցիկով, ներկառուցված GPS համակարգով և թվային կողմնացույցով, ինչպես նաև, ի հավելումն ավանդական նամակագրական ծառայություններին, համալրված է push mail համակարգ: Sony Ericsson Xperia X10 mini-ն կարելի է գնել Orange-ի խանութներում 120.000 դրամով:

Երկրորդ սմարթֆոնը Sony Ericsson Vivaz-ն է, որն աշխատում է Symbian օպերացիոն համակարգով: Սա մուլտիմեդիա ուղղվածությամբ կոմունիկատոր է և ունի Google maps, Facebook և Twitter ծրագրային հավելվածներ, ինտեգրված YouTube և TV-out-ի հնարավորություն: Սմարթֆոնը համալրված է push-mail համակարգով և ունի 8ՄՊ ֆոտոխցիկ: Orange-ն ապրանքը վաճառում է 149.000 դրամով:

Սմարթֆոնների հնարավորությունների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել www.sonyericsson.com կայքում:
 

Նոր Sony Ericsson սմարթֆոններ` Orange-ում