Սեյրան Օհանյանն ընդունել է գիտության և մշակույթի գործիչներին
16/02/2011 18:19

Սեյրան Օհանյանն ընդունել է գիտության և մշակույթի գործիչներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակից գիտության և մշակույթի գործիչներին, պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներին և պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներին: Հանդիպման ընթացքում ներկայացվել են 2010 թվականին կատարված աշխատանքները, քննարկվել ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերը:

ՊՆ լրատվության վարչության տեղեկացմամբ, անդրադառնալով զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակության և հայրենաճանաչության ուղղությամբ կատարվող աշխատանքներին` Սեյրան Օհանյանը չափազանց կարևորել է հասարակական աջակցության ցուցաբերումը այդ նվիրական գործին:

Ելույթներով հանդես են եկել նաև ծրագրին մասնակցած մտավորականներ ու կրթամշակութային հաստատությունների ղեկավարներ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Հայոց բանակը մեր ամենօրյա հպարտության առարկան է: Ոգեշնչված ենք այս համագործակցությամբ և մեծագույն հաճույքով ենք շարունակելու համատեղ աշխատանքները»:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին և նշել, որ մտավորականները ամենաշատ սպասված հյուրերն են բոլոր զորամասերում:
 

Սեյրան Օհանյանն ընդունել է գիտության և մշակույթի գործիչներին