Դ.Շահնազարյան. Սոցիալական իրավիճակը Հայաստանում պայթունավտանգ է
16/02/2011 13:25

Դ.Շահնազարյան. Սոցիալական իրավիճակը Հայաստանում պայթունավտանգ է

Սոցիալական իրավիճակը Հայաստանում պայթունավտանգ է դարձել: Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հնչեցրեց Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Ըստ բանախոսի` մոտ ապագայում Հայաստանը «չափազանց լուրջ տնտեսական խնդիրների առաջ է կանգնելու»:

«Իշխանությունները որևէ կերպ չեն փորձում թուլացնել լարվածությունը և իրենց ոչ համարժեք գործողություններով էլ ավելի են սրում իրավիճակը», -ասաց քաղաքական գործիչը` նշելով, որ այդ ամենի մասին ավելի մանրամասն կխոսվի փետրվարի 18-ի հանրահավաքում:

Ըստ Շահնազարյանի` ներքաղաքական բարդ իրավիճակի ու արտաքին մարտահրավերների պարագայում միակ ելքը արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններն են, որոնց հետևանքով «ազգային համաձայնություն» կհաստատվի:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ՀԱԿ-ի համար ո՞ր արտահերթ ընտրություններն են առաջնային` խորհրդարանական թե նախագահական, քաղաքական գործիչը նշեց, որ դրանք պետք է միաժամանակ անցկացվեն:
 

Դ.Շահնազարյան. Սոցիալական իրավիճակը Հայաստանում պայթունավտանգ է