Թունիսում չեղյալ կհայտարարվի պարետային ժամը
16/02/2011 10:27

Թունիսում չեղյալ կհայտարարվի պարետային ժամը

Թունիսի իշխանությունները որոշում են կայացրել չեղյալ հայտարարել պարետային ժամը: Ինչպես հայտնում է Լենտա.ռու-ն` հղում անելով TAP գործակալությանը, երկրի արտգործնախարարության որոշումը հրապարակվել է փետրվարի 15-ին:

Միևնույն ժամանակ նշվում է, որ հունվարի 14-ին հայտարարված արտակարգ դրությունը դեռ շարունակվում է: Դա նշանակում է, որ Թունիսի քաղաքացիներին արգելվում է հասարակական վայրերում հավաքվել ավելի քան երեք հոգանոց խմբերով, իսկ իրավապահ մարմիններին թույլատրվում է զենք կիրառել ցանկացած կասկածելի անձի հանդեպ, ով չի ենթարկվի նրանց հրամահանգներին:
 

Թունիսում չեղյալ կհայտարարվի պարետային ժամը