ԱՄՆ Պետդեպը ռուսերեն միկրոբլոգ կունենա Twitter-ում
16/02/2011 10:07

ԱՄՆ Պետդեպը ռուսերեն միկրոբլոգ կունենա Twitter-ում

ԱՄՆ պետքարտուղարությունը 2011-ին ռուսերենով միկրոբլոգ կբացի Twitter-ում: Այս մասին, ինչպես գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Կայքը` մեջբերելով Քլինտոնի հայտարարությունը, գրում է, որ դա ռուսաստանցիների հետ իրական ժամանակում երկխոսության հնարավորություն կընձեռի` օգտագործելով կապի այն միջոցները, որոնք իշխանությունների կողմից չեն արգելափակվում:

Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները մտադիր են նաև Twitter-ում բացել չինարեն ու հնդկերեն բլոգներ:
 

ԱՄՆ Պետդեպը ռուսերեն միկրոբլոգ կունենա Twitter-ում