.jpg)
22/02/2011 14:08
Ամոյանն ու Շահինյանն արժանացան ոսկե մեդալների
Սլովենիայում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի «Գրան Պրի» միջազգային մրցաշարին մասնակցեցին 14 երկրի ներկայացուցիչներ:
Հայաստանից հանդես եկան չորս մարզիկներ: Ռոման Ամոյանը (55 կգ) և Արթուր Շահինյանը (84 կգ) արժանացան ոսկե, իսկ Վահան Ջուհարյանը (60 կգ) և Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) ` բրոնզե մեդալների: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը: