23/02/2011 11:19
Ալիևը հեռացրել է զորամիավորման հրամանատարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով զբաղեցրած պաշտոնից հեռացվել է այն զորամիավորման հրամանատարը, ում ենթակայության տակ է եղել զորամասը, որտեղ արձանագրված ողբերգության հետևանքով 7 զինծառայող էր սպանվել:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին, ադրբեջանական մարտական դիրքերից մեկում, զինծառայողներից մեկը սպանել էր իր 6 համածառայակից ընկերներին և ինքնասպան եղել:
Ադրբեջանի նախագահը պաշտոնանկ է արել զորամիավորման հրամանատար, գեներալ մայոր Չինգիզ Շաֆիևին՝ միաժամանակ զրկելով նրան կոչումներից: