Արտակ Դաշյանը մասնակցեց «Կռիլյա Սովետովի» հետ հանդիպմանը
23/02/2011 20:17

Արտակ Դաշյանը մասնակցեց «Կռիլյա Սովետովի» հետ հանդիպմանը

Բելեկում ուսումնամարզական հավաք անցկացնող Դոնեցկի «Մետալուրգը» հերթական ընկերական խաղում 2:1 հաշվով առավելության հասավ ռուսաստանյան «Կռիլյա Սովետովի» նկատմամբ:

Այս խաղում հիմնական իրադարձությունները տեղի ունեցան վերջին 6 րոպեի ընթացքում: 84-րդ րոպեին Սավինն առաջ մղեց սամարյան թիմին: 4 րոպե անց Ադին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ 90-րդ րոպեին աչքի ընկավ Լազիչը` հաղթանակ պարգևելով իր թիմին:

Ավելացնենք, որ ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արտակ Դաշյանն ասպարեզ մտավ Պրիյմայի փոխարեն:
 

Արտակ Դաշյանը մասնակցեց «Կռիլյա Սովետովի» հետ հանդիպմանը