.jpg)
Aysor-ն` այսօր
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ WWW.BAKU.AM ԵՌԱԼԵԶՈՒ ԿԱՅՔԷՋԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը շնորհանդեսին նշեց, որ նման կայք ստեղծելու գաղափարը եկավ հանպատրաստից:
ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ինքը` Թ. Մանասերյանը:
ԱՄՆ ՓՈԽՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՋԵՅՄՍ ՍԹԱՅՆԲԵՐԳԸ ՓԵՏՐՎԱՐԻ 23-26-Ը ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ, Վրաստան, Ադրբեջան, ինչպես նաև Ալբանիա և Բոսնիա: Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը:
«ԿՈԱԼԻՑԻՈՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԾՐ ԲԱԶԻՍ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՓՈՐՁ Է», - այսօր ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Ըստ բանախոսի` անհասկանալի է նոր հայտարարության ստորագրման ներկայացնելը որպես կոալիցիոն ուժերի միասնության դրսևորում:
ԼԻԲԻԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՏԱՐՀԱՆՎԵԼ ԵՆ ԵՎ ԱՅՍ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ: Այս մասին Aysor-ի թղթակցին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Լիբիայից տարհանված ՀՀ չորս քաղաքացիներն են` Գևորգ Աստվածատրյան, Արտակ Մնացականյան, Կարապետ Բաբաջանյան, Անի Ղազարյան:
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ` մաղթելով Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններին քաջառողջություն, երջանկություն, խաղաղ ու բարեկեցիկ կյանք:
ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ 2010 Թ-ԻՆ` 2009 Թ-Ի ՀԱՄԵՄԱՏ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՆԻՇ ԹՎՈՎ ԵՆ ԱՃԵԼ: Ինչպես այսօր «Բարձր գնաճի իրական պատճառները և դրանց հաղթահարման հեռանկարները» տնտեսագիտական վերլուծության ժամանակ ներկայացրեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանը, կարտոֆիլի գնաճը կազմել է 1000 %, հնդկացորենինը` 300 %, խնձորինը` 500 %, սոխինը` 100 %, պանրինը` մինչև 700 %, մսամթերքինը` 20 %:
2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 4.4 % ՈՎ ԿԱՄ 1.7 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ, ինչը հիմնականում պայմանավորված է հիմնական միջոցների և պետական հատվածի այլ մակարդակներին հատկացվող դրամաշնորհների գծով ծախսերի նվազմամբ:
ԿԱՏԱՐԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԴՈՀԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԿԱՆԱՆՑ ՇԱԽՄԱՏԻ «ԳՐԱՆ ՊՐԻԻ» ՎԵՐՋԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ: Էլինա Դանիելյանն առաջին տուրում սևերով առավելության հասավ Մարի Սեբագի նկատմամբ, իսկ Լիլիթ Մկրտչյանը միավորը կիսեց Պիա Կրամլինգի հետ: