.jpg)
Բակո Սահակյանը հանդիպել է փրկարար ծառայության ղեկավար անձնակազմին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23-ին հանդիպել է հանրապետության փրկարար ծառայության ղեկավար անձնակազմի հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են 2010 թվականին գերատեսչության գործունեության արդյունքները և 2011 թվականի անելիքները:
Զեկույցներով հանդես են եկել փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը և կառույցի պատասխանատու աշխատողները:
Նշելով, որ վերջին ժամանակաշրջանում էապես ակտիվացել է ծառայության գործունեությունը, երկրի ղեկավարը միաժամանակ մատնանշել է կատարված աշխատանքներում առկա թերությունները:
Բակո Սահակյանը հանձնարարել է անցկացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները ծառայության աշխատանքների արդյունավետության և օպերատիվության, աշխատողների մասնագիտական պատրաստվածության, ինչպես նաև հասարակության մեջ փրկարար ծառայության հեղինակության բարձրացման ուղղությամբ: Այս համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է Ստեփանակերտի քաղաքապետարանի, հանրապետության շրջվարչակազմերի և Հայաստանի համապատասխան կառույցների հետ համագործակցության ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը: