«Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվեցին հայ խաղաղապահները
23/02/2011 18:33

«Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվեցին հայ խաղաղապահները

Փետրվարի 22-ին Գերմանիայում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն 2010 թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրված ԳԴՀ ՌՕՈւ «Ֆրիզլենդ» գնդի զինծառայողներին համապատասխան պարգևները հանձնելու կապակցությամբ:

ՀՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` մեդալները շնորհվեցին գերմանական կոնտինգենտի կազմում Աֆղանստանում հակաահաբեկչական առաքելությանը մասնակցող հայ խաղաղապահների վերապատրաստման գործում աջակցություն ցուցաբերելու համար: Պարգևները զինծառայողներին հանձնեց Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը:

Միջոցառմանը ներկա էին Բունդեսվերի բարձրաստիճան պաշտոնյաներ և պարգևատրված զինծառայողների հրամանատարները:
 

«Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվեցին հայ խաղաղապահները