Մեսսի. «Տա Աստված, որ Ֆաբրեգասը տեղափոխվի «Բարսելոն»
23/02/2011 20:10

Մեսսի. «Տա Աստված, որ Ֆաբրեգասը տեղափոխվի «Բարսելոն»

Իսպանական «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի հասցեին: Արգենտինացի ֆուտբոլիստը շատ է ուզում, որ անգլիական թիմի ավագը տեղափոխվի կատալոնյան ակումբ:

«Արսենալի» խաղում Ֆաբրեգասի դերը դժվար է թերագնահատել: Երբ այդ թիմի խաղացողները ստանում են գնդակը, անմիջապես սկսում են փնտրել Սեսկին: Տա Աստված, որ Ֆաբրեգասը հաջորդ մրցաշրջանում հանդես գա «Բարսելոնի» կազմում: Ճիշտ է` այդ որոշումը մեզանից չի կախված, բայց գիտեմ, որ Սեսկը շատ է ուզում միանալ մեզ, քանզի վստահ է, որ ավելի լավ թիմ չի կարող գտնել»,- Մեսսիի խոսքերը մեջբերել է sport.es-ը:
 

Մեսսի. «Տա Աստված, որ Ֆաբրեգասը տեղափոխվի «Բարսելոն»