.jpg)
Մոուրինյո. «Չելսիի» կամ «Ինտերի» հետ խաղալու համար կվճարեի»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ կցանկանար Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակչում հանդիպել այն թիմերից մեկի հետ, որոնց հետ ժամանակին աշխատել է: Խոսքը «Չելսիի» կամ «Ինտերի» մասին է:
«Ես նույնիսկ կվճարեի, որպեսզի Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ուեմբլի» մարզադաշտում «Ռեալը» մրցակցեր «Չելսիի» կամ «Ինտերի» հետ,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- «Բավարիայի» հետ խաղում կցավեմ միլանցիների համար: Չնայած պետք է ասեմ նաև, որ նրանց այսօր ծանր խաղ է սպասվում»: