Մեկնարկում է  գարնանային օլիմպիադան
23/02/2011 19:30

Մեկնարկում է գարնանային օլիմպիադան

2011թ-ի մարտի 7-ից մեկնարկում է սովորողների գարնանային ստեղծագործական-հետազոտական բաց օլիմպիադան: Օլիմպիադային կարող են մասնակցել հանրակրթական հաստատությունների 1-11-րդ դասարանների սովորողները:

Առաջադրանք-խնդիրները կազմում են հայտնի մասնագետներ. դրանք մի քանի լեզուներով տեղադրվում են համացանցում:

Հաղթողները կպարգևատրվեն հայրենագիտական-հետազոտական ճամբարի ուղեգրերով: Ճամբարը կգործի գարնանային արձակուրդի օրերին` մարտի 23-30-ը:

Օլիմպիադան կանցկացվի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մայր դպրոցում:

Օլիմպիադայի մասնակցի հայտը լրացնելու, այլ տեղեկությունների համար այցելեք http://www.mskh.am/2225
 

Մեկնարկում է գարնանային օլիմպիադան