.jpg)
Orange Ավստրիան միանում է Orange Գոտու երկրներին
Orange-ն ընդլայնում է Orange Գոտում ներառված երկրների ցանկը և որպես եվրոպական օպերատոր`առաջարկում ռոմինգի բացառիկ սակագներ Orange-ի ներկայության եվրոպական երկրներ մեկնողներին: Ընկերության լրատվության վարչության փոխանցմամբ, այսօրվանից Ավստիայում նույնպես, միանալով տեղական Orange ցանցին` ռոմինգից օգտվողները կունենան հատուկ սակագներ` 250 դրամ/րոպե բոլոր մուտքային և ելքային զանգերի համար և 200 դրամ կարճ հաղորդագրությունների համար: Մուտքային SMS-ներն Orange Գոտում անվճար են:
Orange Գոտին միավորում է եվրոպական մի շարք երկրներ, որտեղ գործում է Orange/Ֆրանս Տելեկոմը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռոմինգի ժամանակ միանալով տեղական Orange ցանցին` բաժանորդները կօգտվեն Orange Գոտու հատուկ սակագներից: Orange Գոտու երկրներն են` Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Լեհաստան, Ռումինիա, Մոլդովա, Լյուքսեմբուրգ, որտեղ բաժանորդները կարող են միանալ տեղական Orange ցանցին, և Բելգիա, որտեղ Ֆրանս Տելեկոմը գործում է Mobistar ապրանքանիշի ներքո: