.jpg)
23/02/2011 12:51
Սերգեյ Մովսիսյանն այսօր կմիանա Արոնյանի հավաքին
Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանն այսօր ժամանելու է Ծաղկաձոր և միանալու է Լևոն Արոնյանի թիմի մարզումներին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ավելացնենք, որ Լևոն Արոնյանը նախապատրաստվում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: