Թաթուլ Մանասերյանը հրաժարական է ներկայացրել
23/02/2011 11:35

Թաթուլ Մանասերյանը հրաժարական է ներկայացրել

Թաթուլ Մանասերյանը հրաժարվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնից: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ինքը` Թ. Մանասերյանը:

«Հրաժարականի դիմում եմ ներկայացրել ԱԺ նախագահին` գիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ»,- ասաց Թ. Մանասերյանը:

Նշենք, որ Թ. Մանասերյանը «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիրն է: Կենտրոնը նպատակ ունի համախմբելու փորձառու և նոր ձևավորվող մասնագետներին` քննադատական հայացքով վերլուծելու և գնահատելու երկրի տնտեսական միջավայրը:
 

Թաթուլ Մանասերյանը հրաժարական է ներկայացրել