.jpg)
23/02/2011 19:41
Լիբիայում գտնվող ՀՀ քաղաքացիներն անվտանգ տարհանվել են
Լիբիայում գտնվող Հայաստանի բոլոր քաղաքացիները տարհանվել են և այս պահի դրությամբ գտնվում են Մոսկվայում: Այս մասին Aysor-ի թղթակցին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Լիբիայից տարհանված ՀՀ չորս քաղաքացիներն են` Գևորգ Աստվածատրյան, Արտակ Մնացականյան, Կարապետ Բաբաջանյան, Անի Ղազարյան: