.jpg)
«ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» USB մոդեմը` մինչև 14.4 Մբիթ/վրկ արագությամբ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է ներկայացնել նոր` «ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» USB մոդեմը` ներբեռնման մինչև 14.4 Մբիթ/վրկ և վերբեռնման մինչև 5.76 Մբիթ/վրկ արագության հնարավորությամբ (օգտագործման ընթացքում տվյալների փոխանցման փաստացի արագությունը պայմանավորված է նաև կոնկրետ տարածքում ցանցի թողունակությամբ):
Ինչպես հայտնում են ընկերությունից, սարքի արժեքն է 30000 դրամ (ներառյալ ԱԱՀ): Իսկ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» և «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլանին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» մոդեմը տրամադրվում է բոլորովին անվճար:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր 105 սպասարկման կենտրոններից և 11 հազար վաճառակետերից որևէ մեկը: