.jpg)
23/02/2011 20:14
Յուրա Մովսիսյանի նորամուտը չկայացավ
Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Կրասնոդարն» այսօր ստուգողական հանդիպում է անցկացրել «Սիբիրի» հետ և հաղթել է 3:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ընդգրկված չէր մասնակիցների ցուցակում: Ամենայն հավանականությամբ, «Կրասնոդարի» մարզչական շտաբը որոշել է ռիսկի չդիմել և հայ ֆուտբոլիստին լիարժեք ապաքինվելու հնարավորություն տալ: