Պատարագ Հալեպի եկեղեցիներում` Սումգայիթի զոհերի հիշատակին
28/02/2011 18:08

Պատարագ Հալեպի եկեղեցիներում` Սումգայիթի զոհերի հիշատակին

Փետրվարի 27-ին` կիրակի առավոտյան, Հալեպում Հայ Առաքելական Սբ. Քառասնից Մանկաց, Սբ. Մարիամ Աստվածածին, Սբ. Գրիգոր Լուսավորիչ և Սբ. Գևորգ եկեղեցիներում պատարագ է մատուցվել քսաներեք տարի առաջ Սումգայիթում Ադրբեջանի ջարդարարների ձեռքով ցեղասպանության ենթարկված հայ անմեղ զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Սբ. Աստվածածին եկեղեցում կրոնական արարողությանը ներկա են գտնվել Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը և հյուպատոսության անձնակազմը:

 

Պատարագ Հալեպի եկեղեցիներում` Սումգայիթի զոհերի հիշատակին