.jpg)
Aysor-ն` այսօր
ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ ՈԳԵԿՈՉԵՑԻՆ ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ. «Քանի դեռ ադրբեջանահայերի հարցը լուծում չի ստացել, բանակցային գործընթացը չի կարող առաջ գնալ: Ադրբեջանահայության հարցը պետք է դրվի` որպես ցեղասխանություն վերապրած ժողովրդի հարց»:
Սումգայիթյան ջարդերը մշակված էին ոչ միայն Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության, այլ նաև Թուրքիայի և Արևմուտքի հատուկ ծառայությունների կողմից` ԽՍՀՄ-ում իրավիճակն ապակայունացնելու և Ադրբեջանը Խորհրդային Միության կազմից դուրս բերելու նպատակով: «ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԴԵՊՔԵՐԸ ՇԱՏ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՄՇԱԿՎԱԾ ԾՐԱԳԻՐ ԷԻՆ», -ասել է Բակուր Կարապետյանը:
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի ԱՅՎԱԶՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ:
ԱՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԽԱԽՏԵԼ ԵՆ ՀՐԱԴԱԴԱՐԸ ՇՈՒՐՋ 170 ԱՆԳԱՄ. բացի հրաձգային այլ զինատեսակներից, ադրբեջանական ուժերն իրենց նախահարձակ գործողություններում կիրառել են նաև «ՈՒՏՅՈՍ» տիպի խոշոր տրամաչափի միջոցներ:
Մատենադարանի մոտ կազմակերպված հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանը: Նա ԿՐԿԻՆ «ԿԱՐՄԻՐ ՔԱՐՏ» ՑՈՒՅՑ ՏՎԵՑ:
«ԳՆԱՃԸ ՀՀ-ՈՒՄ ԲԱՐՁՐ Է. մենք ունեինք 2.8 % գնաճ հունվարին, ամենայն հավանականությամբ, փետրվարյան գնաճը կլինի 1 %-ի շրջանակներում, որը, բնականաբար, մտահոգվելու տեղիք է տալիս կառավարությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
«Կոալիցիոն հուշագրի ստորագրման համար շատ շուտ էր»,- այսօր տեսակետ հայտնեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, նշելով, որ ԲՀԿ-Ն ԿԱՐՈՂ ԷՐ ՀԱԿԱԿՇԻՌ ԴԱՌՆԱԼ:
Այսօր ԱԺ Ժառանգություն խմբակցությունն ամբողջ կազմով լքել է ԱԺ նիստերի դահլիճը խմբակցության անդամ և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից հետո: ՄԱՐՏԻ 6-ԻՆ ԿՀՐԱՎԻՐՎԻ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ: