.jpg)
Բենիտեսն իր ապագան կապում է Պրեմիեր լիգայի հետ
Անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է Պրեմիեր լիգա վերադառնալու իր ցանկության մասին: Իսպանիայից ստացված երեք առաջարկ այդ մասնագետն արդեն մերժել է` հույս ունենալով, որ, ի վերջո, հնարավորություն կստանա աշխատել Անգլիայում: Հիշեցնենք, որ նրա հետ ցանկացել են համագործակցել «Ատլետիկոն», «Սևիլիան» ու «Վալենսիան»:
«Իմ ապագան կապված է Անգլիայի հետ, որովհետև մարզիչների համար լավագույն նախագծերը հենց այդ առաջնությունում են կազմվում: Իհարկե, պատրաստ եմ քննարկել տեղի ակումբների առաջարկները»,- ասել է նա «The People»-ին տված հարցազրույցում: