Բոտի Դեմելը «Միկայից» տեղափոխվում է նորվեգական «Ռոսենբորգ»
28/02/2011 19:00

Բոտի Դեմելը «Միկայից» տեղափոխվում է նորվեգական «Ռոսենբորգ»

Երևանի «Միկա» և «Ռոսենբորգ» ակումբների միջև համաձայնություն է ստորագրվել «Միկայի» 22-ամյա հարձակվող Բոտի Դեմելի` նորվեգական թիմ տեղափոխվելու վերաբերյալ: Բոտի Դեմելն առաջիկա օրերին կմեկնի Նորվեգիա և բուժզննումից հետո երկարաժամկետ պայմանագիր կկնքի այդ երկրի բազմակի չեմպիոնի հետ: Այս մասին տեղեկացնում է «Միկայի» մամուլի ծառայությունը:

Տեղեկացնենք, որ կոտդիվուարցի ֆուտբոլիստը 2008 թ. նոյեմբերից է հանդես գալիս «Միկայում» և Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում մասնակցել է 44 հանդիպման ու դարձել 22 գոլի հեղինակ:
 

Բոտի Դեմելը «Միկայից» տեղափոխվում է նորվեգական «Ռոսենբորգ»