Էրդողանը մտահոգ է Գերմանիայում բնակվող մահմեդականների համար
28/02/2011 11:07

Էրդողանը մտահոգ է Գերմանիայում բնակվող մահմեդականների համար

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախազգուշացրել է ռասիզմի աճի վերաբերյալ և մտավախություն հայտնել Գերմանիայում բնակվող մահմեդականների համար:

Նա հայտարարել է, որ խոսքը գնում է Դյուսելդորֆում գտնվող 10 հազար թուրք ներգաղթյալների մասին: Ինչպես հայտնում է «Կորեսպոնդենտ.նետ»-ը` հղում անելով Associated Press-ին, թուրք վարչապետը խնդրել է թուրքերին և գերմանացիներին հարգել միմյանց: Միևնույն ժամանակ Էրդողանն իր մտավախությունների պատճառները չի հնչեցրել:

Նշենք, որ ըստ սոցիոլոգների`արևմտյան գերմնացիների 58% և արևելյան գերմանացիների 62%-ը բացասական են տրամադրված մահմեդականների նկատմամբ:
 

Էրդողանը մտահոգ է Գերմանիայում բնակվող մահմեդականների համար