.jpg)
Մարտի 6-ին կհրավիրվի «Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստ
«Ժառանգության» վարչության և խմբակցության համատեղ նիստում` արձագանքելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից առաջ քաշած, «օրվա հրամայական հանդիսացող գնահատականներին և հաշվի առնելով պահի կարևորությունը» որոշվեց մարտի 6-ին հրավիրել «Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստ, որի քննարկմանը կներկայացվի կուսակցության և նրա խորհրդարանական խմբակցության հետագա ռազմավարության և մարտավարության առաջարկվող տարբերակները և կկայցավի համապատասխան որոշում: Այդ մասին տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:
Նշենք, որ այսօր ԱԺ Ժառանգություն խմբակցությունն ամբողջ կազմով լքել է ԱԺ նիստերի դահլիճը խմբակցության անդամ և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից հետո:
Հովհաննիսյանը, մասնավորապես, իր ելույթում հայտարարել է, որ ԱԺ օրակարգը պետք է ներառի կարևորագույն ներքին և արտաքին քաղաքական խնդիրները, որոնք վերաբերում են Հայաստանի շահերին, և ափսոսանք է հայտնել, որ դա տեղի չի ունենում:
«Վերջերս Հայաստանի նախագահը կոալիցիոն գործընկերների հետ հակասահմանադրական հուշագիր է ստորագրել, որի նպատակը նախապես գալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածուին առաջադրելն է», - ասել է Հովհաննիսյանը: