IBM-ը Հայաստանը դիտարկում է որպես ՏՏ տարածաշրջանային կենտրոն
28/02/2011 19:21

IBM-ը Հայաստանը դիտարկում է որպես ՏՏ տարածաշրջանային կենտրոն

Աշխարհում հայտի IBM ընկերությունը Հայաստանը դիտարկում է որպես տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) զարգացման տարածաշրջանային կենտրոն: Այսօր մեկօրյա այցով Հայաստանում է գտնվում IBM-ի Ընդհանուր բիզնեսի զարգացման գործադիր տնօրեն Մայքլ Վիրսի (Michael Wirth) գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել հայկական ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ:

«Հայաստանը չի կարող լինել IBM-ի համար լինել շատ հետաքրքիր շուկա, բայց հետաքրքիր են մասնագետները, որոնք այստեղ աշխատում են: Նրանք Հայաստանը դիտարկում են որպես տարածաշրջանային ՏՏ զարգացման կենտրոն լուծումների մշակման համար, ոչ թե որպես IBM արտադրանքի վաճառքի»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Ըստ նրա` պատահական չէ, որ IBM-ն այսօր Հայաստանում է, քանի որ մեր երկիրը տարածաշրջանում միակն է, որ ունի ինովացիոն կենտրոն, այստեղ ներկայացված են Սինոփսիսի, Նեյշնլ Ինսթրումենթսի, Սորսիոյի նման կազմակերպություններ, ինչը Հայաստանին առավելություններ է տալիս:

«Նրանք փորձում են հասկանալ, թե աշխատուժն ի՞նչ որակավորում ունի այստեղ և արդյոք դա սահմանափա՞կ է, թե մեծ քանակությամբ է»,- նշեց Բ. Եբգիբարյանը:

ՁԻՀ տնօրենը փաստեց, որ Վրաստանում և Ադրբեջանում IBM-ը ներկայացուցչություն չունի և մոտակա ժամանակներում չի ունենա. «IBM-ն իր կարգով ավելի շատ հետազոտական կազմակերպություն է, իսկ հարևան երկրներում կարող է լինել վաճառքի տեսանկյունից: Գալով Հայաստան, IBM-ը ցույց է տալիս, որ պատրաստ է քննարկել համագործակցության եզրերը, և Հայաստանն այս առումով դիրքավորվում է որպես տարածաշրջանային կենտրոն»:

IBM-ը Հայաստանը դիտարկում է որպես ՏՏ տարածաշրջանային կենտրոն