.jpg)
«Յուվենթուսի» կորուստը կազմել է մոտ 40 մլն եվրո
Այսօր Թուրինի «Յուվենթուս» ֆուտբոլային ակումբը հրապարակել է 2010-2011 թթ. մրցաշրջանի առաջին կիսամյակի ֆինանսական հաշվետվությունը: Համաձայն դրա` թիմի կորուստը նշված ժամանակահատվածում կազմել է 39,5 մլն եվրո, ինչը գրեթե երկու անգամ ավելին է, քան նախորդ տարվա նույն շրջանի արդյունքը: «Յուվենթուսի» հիմնական ծախսերը կապված են մարզադաշտի շինարարության մեջ կատարված ներդրումների հետ: Բացի այդ, թիմը չի հայտնվել Չեմպիոնների լիգայում և զրկվել է ֆինանսական լուրջ միջոցներ վաստակելու հնարավորությունից: