Խաթլամաջյան. Սումգայիթը փոխկապակցված է ԼՂ հիմնահարցի հետ
28/02/2011 15:01

Խաթլամաջյան. Սումգայիթը փոխկապակցված է ԼՂ հիմնահարցի հետ

Սումգայիթի ջարդերից տուժածների իրավունքները տեղավորվում են Մադրիդյան սկզբունքների շրջանակներում: Նման տեսակետ այսօր ասուլիիս ժամանակ հայտնեց «Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի» ինստիտուտի ծրագրերի համակարգող, փորձագետ Շուշան Խաթլամաջյանը: Նա նշեց, որ Ադրբեջանից բռնի վտարված հայությունն իրավունք ունի դիմել միջազգային դատական ատյաններ և պահանջել փոխհատուցում: Նրա խոսքով` որպես փոխհատուցում կարող է դիտարկվել նաև ԼՂՀ շուրջ տարածքների տրամադրումը ադրբեջանահայ փախստականներին:

«Ադրբեջանն այսօր շատ է խոսում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տարածք ադրբեջանցի «փախստականների» վերադարձի անհրաժեշտության մասին` մոռանալով, որ նման իրավունքներ ունեն նաև ադրբեջանահայերը: Ճիշտ է, Սումգայիթի ջարդերը վերապրածները կամ զոհերի հարազատները չեն ցանկանա վերադառնալ այդ քաղաք, բայց պետք է ստանան փոխհատուցում», - նշեց նա:

Թե ինչու՞ միջազգային ատյաններում ուշադիր չեն այս հարցին և թե ինչու՞ իշխանությունները չեն բարձրացնում այս խնդիրը, ըստ Խաթլամաջյանի` պատճառը մեկն է. «Հայաստանի իշխանությունները համոզված չեն, որ Սումգայիթի ջարդերի հարցը պատասխան կգնտի միջազգային ատյաններում»:

Ըստ բանախոսի` այսօր Սումգայիթի ջարդերի պատասխանատվության և փոխհատուցման հարցը մնում է սերտ փոխկապակցված Ղարաբաղյան հիմնահարցի հետ:
 

Խաթլամաջյան. Սումգայիթը փոխկապակցված է ԼՂ հիմնահարցի հետ