.jpg)
Կրուիֆ. «Ռեալն» ավելի շատ է հոգնում, քան «Բարսելոնը»
Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆը բացատրել է, թե ինչու են «Ռեալի» ֆուտբոլիստներն ավելի շատ հոգնում, քան «Բարսելոնի» խաղացողները:
Հիշեցնենք, որ «Դեպորտիվոյի» հետ խաղում արձանագրված ոչ-ոքիից հետո «Արքայական թիմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այդ արդյունքի պատճառների թվում նշել է նաև հոգնածության գործոնը:
«Բարսելոնն» ավելի քիչ խնդիրներ ունի, քան «Ռեալը»` կապված շաբաթական երկու հանդիպման անցկացման հետ,- նշել է «Բարսելոնի» նախկին ֆուտբոլիստն ու մարզիչը «El Periodico de Catalunya»-ի թղթակցի հետ հարցազրույցում:- Թիմերի հիմնական տարբերությունները խաղաոճերի մեջ են: Ահա թե ինչու է «Ռեալը» տուժում խիտ խաղացանկից: «Բարսելոնը» միշտ նախաձեռնության տերն է և տիրում է գնդակին: Իսկ «Ռեալն» ավելի շատ է հոգնում, քանզի գնդակն ստանում է մրցակցի տիրույթներից շատ հեռու: Դա նշանակում է, որ մադրիդցիներն ստիպված են ավելի շատ վազել ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում: «Ռեալը» հանգիստ կարող էր հաղթել «Դեպորտիվոյին», քանզի նրա կազմում կան հիանալի կատարողներ, ովքեր միշտ մեծ թվով գոլային հնարավորություններ են ստեղծում: Բայց վրա է հասնում հոգնածությունը, և ֆուտբոլիստները վճարում են նախորդ հանդիպումներում կատարած չափազանց մեծ ծավալի աշխատանքի համար»: