.jpg)
28/02/2011 11:41
Լևոն Արոնյանը կմասնակցի «Ամբեր» մրցաշարին
Լևոն Արոնյանը մարտի 12-24-ը Մոնակոյի Մոնտե Կառլո քաղաքում կմասնակցի արագ և կույր շախմատի «Ամբեր» 20-րդ և վերջին մրցաշարին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն Անանդը, Կառլսենը, Կրամնիկը, Տոպալովը, Գելֆանդը, Գրիշչուկը, Իվանչուկը, Կարյակինը, Նակամուրան, Հաշիմովը և Գիրին: