Ռունին խուսափեց որակազրկումից
28/02/2011 20:06

Ռունին խուսափեց որակազրկումից

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան քննարկել է այն միջադեպը, որը գրանցվել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ուիգանի» միջև կայացած խաղում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանդիպման ընթացքում մանկունիանցիների հարձակվող Ուեյն Ռունին արմունկով հարվածել է մրցակցի կիսապաշտպան Ջեյմս Մակկարտիին: Մրցավարը, նկատելով դա, նշանակել է տուգանային հարված, բայց ֆուտբոլիստին չի զգուշացրել: Ինչպես հաղորդում է «Sky Sports»-ը, անգլիական ասոցիացիան նույնպես որոշել է չորակազրկել Ռունիին: Այսպիսով` հարձակվողը մարտի 1-ին կարող է մասնակցել «Չելսիի» հետ խաղին:
 

Ռունին խուսափեց որակազրկումից