.jpg)
Օսկանյան. ԱԺ ընտրությունները կկանխորոշեն նաև նախագահականները
Նախագահական ընտրությունները Հայաստանի համար այլ գործընթաց են: Նման տեսակետ այսօր «Հարյուր հարց ու պատասխան» շարքի առաջին միջոցառման ժամանակ հայտնեց «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ըստ բանախոսի` խորհրդարանական ընտրությունները կկանխորոշեն նաև նախագահական ընտրությունները: Նա նշեց, որ նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ՀՀ ցանկացած քաղաքացի:
«Ես հարգում եմ ՀՀ առաջին նախագահի համարձակությունը` իր թեկնածությունը դնելու, բնական է, որ այսօրվա գործող նախագահը պիտի ուզենա վերընտրվել, հավանաբար` կլինեն այլ թեկնածուներ: Այսօր խորհրդարանական ընտրությունների միջոցով քաղաքական մթնոլորտի փոփոխության խնդիր կա: Եթե դա տեղի չունեցավ, ապա մենք կարող ենք բացասական հետևանքներ ունենալ նաև նախագահական նոր ընտրություններից հետո: Դրա համար էլ ես շեշտը դնում եմ խորհրդարանական ընտրությունենրին վրա»,- ասաց նախկին ԱԳ նախարարը: