Վ. Զախարով. Այս տարի ստատուս քվոն կպահպանվի
28/02/2011 18:17

Վ. Զախարով. Այս տարի ստատուս քվոն կպահպանվի

Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը, ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը շարունակում են մնալ հայ և ռուս փորձագետների ուշադրության կենտրոնում: Այդ առիթով այսօր տեղի ունեցավ տեսակամուրջ, որի ժամանակ իր կարծիքը հայտնեց սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:

Նրա խոսքերով` ինչպես և նախկինում, այսուհետ ևս Ադրբեջանը կշարունակի հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով, խոստումներով, որ եթե ոչ այսօր, ապա վաղը կվերադարձնի Ղարաբաղն ուժի միջոցով։ Սակայն դրանք, ըստ Վ. Զախարովի, կլինեն միայն սպառնալիքներ։
 

Վ. Զախարով. Այս տարի ստատուս քվոն կպահպանվի