Դավիթ Հարությունյանը գրավեց երկրորդ տեղը
04/03/2011 16:15

Դավիթ Հարությունյանը գրավեց երկրորդ տեղը

Գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը (Վրաստան) Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և գրավեց երկրորդ տեղը: Հարությունյանը մեկ միավորով հետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Յուրի Սոլոդովնիչենկոյից (Ուկրաինա): Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Ավելացնենք, որ այդ մրցաշարին մասնակցում էին 44 շախմատիստներ:
 

Դավիթ Հարությունյանը գրավեց երկրորդ տեղը