.jpg)
04/03/2011 16:27
Նելլի Ալեքսանյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր
Միջազգային վարպետ Նելլի Ալեքսանյանը (Ռուսաստան) Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացված շախմատային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և բաժանեց 3-9-րդ տեղերը: Առաջին մրցանակը 8,5 միավորով նվաճեց ուկրաինացի Անդրեյ Զելինսկին: Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, մրցաշարին մասնակցում էին 39 շախմատիստներ: