Հայաստան-Ռուսաստան հանդիպման բոլոր տոմսերը գրեթե վաճառված են
15/03/2011 12:08

Հայաստան-Ռուսաստան հանդիպման բոլոր տոմսերը գրեթե վաճառված են

Երեկ երեկոյան տվյալներով` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղներում «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպման տոմսեր գրեթե չէին մնացել: Չիրացված մոտ 200 տոմս կար, սակայն դրանք, հավանաբար, կվաճառվեն այսօր:

Ավելացնենք, որ խաղի համար, ընդհանուր առմամբ, թողարկվել է 15000 տոմս, որի 10 տոկոսը տրամադրվել է ռուսաստանյան կողմին: Երևանյան տոմսարկղներում մեկ հոգուն վաճառվում էր չորս տոմս, այն էլ` անձնագրի առկայությամբ:

Ինչպես հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, նման միջոցներ ձեռք են առնվել այն բանի համար, որպեսզի բացառվի տոմսերի վերավաճառքը: Նա նշել է, որ ռուս երկրպագուների ներկայությունը մարզադաշտի այն հատվածներում, որոնք նախատեսված չեն ռուսաստանյան կողմի համար, կբացառվի:

«Տնային խաղն առաջին հերթին տոն է հայ երկրպագուների համար, և մենք իրավունք չունենք նրանց զրկել այդ հաճույքից»,- շեշտել է Ռուբեն Հայրապետյանը:
 

Հայաստան-Ռուսաստան հանդիպման բոլոր տոմսերը գրեթե վաճառված են