.jpg)
Արգենտինան կաջակցի էլ. կառավարման համակարգի ներդրման հարցում
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը այսօր ընդունել է Հայաստանում Արգենտինյան Հանրապետության դեսպան Միգել Անխել Կունեոյին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արգենտինայի միև երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր:
Այս մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից:
«2 երկրները տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ ունեն և հույս ունենք, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում»- հանդիպման ընթացքում ասել է Ա.Բաղդասարյանը:
Իսկ Միգել Անխել Կունեոն նշել է, որ Արգենտինան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչի վկայությունն է տարածաշրջանում իր երկրի առաջին դեսպանության հիմնումը Երևանում:
«Արգենտինան պատրաստ է աջակցել Հայաստանին տեղեկատվական անվտանգության ոլորտի կայացման, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման գործում»,- ասել է դեսպանը: