ԱԺ պատգամավորը դատի է տվել «Երկիր» օրաթերթին
24/03/2011 17:24

ԱԺ պատգամավորը դատի է տվել «Երկիր» օրաթերթին

Վաղը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի կունենա «ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «ԵՐԿԻՐ» խմբագրություն ՍՊԸ-ի» հայցի քննությունը:

Պատգամավորը դատի է տվել թերթին` մեղադրելով իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար:

Այս մասին տեղեկացնում են թերթի խմբագրությոնից` նշելով, որ Տիգրան Արզաքանցյանը պահանջում է «ԵՐԿԻՐ» խմբագրությունից բռնագանձել 3 միլիոն դրամ, ինչպես նաև 568 հազար դրամ` փաստաբանական և դատական ծախսերի համար:

Դատական առաջին նիստը տեղի կունենա վաղը ժամը 12-00ին:
 

ԱԺ պատգամավորը դատի է տվել «Երկիր» օրաթերթին