.jpg)
ԼՂՀ նախագահն այցելել է տուն-ինտերնատ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ստեփանակերտի տուն-ինտերնատ ու ծանոթացել տեղի պայմաններին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ըստ հաղորդագրության`տուն-ինտերնատում երկրի ղեկավարն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հաստատության վերանորոգման և վերակառուցման հետ կապված հարցերին:
«Վերակառուցողական աշխատանքներից հետո մայրաքաղաքի տուն-ինտերնատը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին՝ ապահովելով տարեցների կենցաղային անհրաժեշտ պայմաններըև նրանց լիարժեք ինտեգրվածությունը հասարակությանը»,- ասել է նախագահն իր ելույթում:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկել են սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զոյա Լազարյանը և պաշտոնատար այլ անձինք: