.jpg)
ԲԱՍ-ը խոցելի հիվանդներին հավելյալ դեղամիջոցներ կտրամադրի
Այս տարի «ԲԺիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը /ԲԱՍ/ կընդլայնի իր գործունեությունը ևս 2 մարզերում՝ Կոտայք, Արարատ: Ինչպես տեղեկացնում են կազամակերպության լրատվության բաժնից, 2 նոր մարզերում Երևանի և Արմավիրի նման ՀՀ Առողջապահության նախարարությունը կտրամադրի տուբերկուլոզի 2-րդ շարքի և կողմնակի ազդեցությունների դեղորայք, ինչպես նաև սոցիալական աջակցություն, իսկ ԲԱՍ-ը կտրամադրի խոցելի հիվանդներին հավելյալ դեղամիջոցներ և սոցիալական աջակցություն, հայ բժիշկների ու բուժքույրերի հետ կհայտնաբերի ՏԲ հիվանդներին կբուժելու և խորհրդատվություն կտրամադրի:
Հիշեցնենք, որ ԲԱՍ-ը ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում դեռևս 1988թ-ից`առաջին անգամ բժշկական օգնություն ցուցաբերելով Սպիտակի երկրաշարժից տուժածներին: Այն միջազգային, մարդասիրական, ոչ-կառավարական կազմակերպություն է և օգնությունն է ցուցաբերում կարիքի մեջ հայտնված մարդկանց, բնական կամ մարդկանց պատճառած աղետների ու պատերազմական իրավիճակների զոհերին՝ առանց որևէ ռասայական, կրոնական, գաղափարախոսական, կամ քաղաքական խտրականության: ԲԱՍ-ըծրագրեր է իրականացնում աշխարհի ավելի քան 80 երկրներում: