.jpg)
Մեսրոպ աբեղա Պարսամյանը կստանա վարդապետի աստիճան
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանի վարդապետության աստիճանի համար թեզի պաշտպանությունը:
Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս.Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Թեզի պաշտպանության թեման է` «Լինել Աստված». մարդու աստվածացման եռաստիճան ճանապարհն ըստ Սուրբ Ներսես Շնորհալու վարդապետության»:
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ նախնական քննությունից հետո թեզն արտոնվել էր բանավոր պաշտպանության հանձնաժողովի կողմից, որի կազմում էին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն` իբրև նախագահ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ առաջիկային Հայր Մեսրոպը Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ կստանա մասնավոր վարդապետության աստիճան: