.jpg)
Թամամյանը կալանավորվեց
Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հ. Թամամյանի նկատմամաբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվության բաժնից:
Հ. Թամամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում 2011թ. հունվարի 10-ին հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում` ՀՀ քրեական օրենսգրքի 308 րդ հոդվածի 2-րդ մասով:
«Քրեական գործը հարուցվել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում ապօրինի պահվող հրազենների գործադրմամբ տեղի ունեցած սպանության, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ` ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցված, հետագայում ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննված և ներկայումս Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրավապահ մարմինների առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու փաստի առթիվ: Նախաքննությունը շարունակվում է»,- գրված է հաղորդագրության մեջ: