Ռեզինե արգելակները տեղադրվում են դեռ միայն Տիգրան Մեծի պողոտայում
24/03/2011 18:53

Ռեզինե արգելակները տեղադրվում են դեռ միայն Տիգրան Մեծի պողոտայում

Մայրաքաղաքի տրանսպորտային կանգառների մոտակայքում երթևեկության կանոնակարգման նպատակով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախաձեռնությամբ Տիգրան Մեծի պողոտայում հատուկ ռեզինե արգելակներ են տեղադրվում: Ինչպես Aysor-ի թղթակցին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տրանսպորտային վարչությունում, երբ նշված պողոտայում երթևեկության հետ կապված ողջ պատկերը պարզ դառնա, ռեզինե արգելակներ կտեղադրվեն նաև մյուս փողոցներում:

«Սա փորձնական նախաձեռնություն է: Այս պահի դրությամբ ռեզինե արգելակները տեղադրվում են միայն Տիգրան Մեծի պողոտայում»,- նշեց մեր զրուցակիցը` հայտնելով, որ տրանսպորտային ցանցի նոր հայեցակարգը կարող է ենթադրել նաև կանգառների ավելացում, այդ թվում նաև` կանգառասրահների ավելացում, տեղափոխում:

«Ըստ այդմ կհաստատվեն նաև փողոցի կանգառային մասի չափանիշները»,- նշեցին քաղաքապետարանում:
 

Ռեզինե արգելակները տեղադրվում են դեռ միայն Տիգրան Մեծի պողոտայում