Քաղաքապետարանում պաշտոնների մրցույթ է հայտարարված
24/03/2011 18:37

Քաղաքապետարանում պաշտոնների մրցույթ է հայտարարված

Մարտի 19-ին Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրվել էր հայտարարություն` աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում համայնքային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերի թափուր պաշտոնների մրցույթի վերաբերյալ: Թափուր պաշտոններ կան քաղաքապետարանի տարբեր վարչություններում և ստորաբաժանումներում, այդ թվում նաև` տարածքային:

Նշենք, որ թափուր պաշտոնների թեկնածուներից պահանջվում է ոչ միայն նվազագույնը 2 տարվա փորձ համայնքային կամ քաղաքացիական ծառայության ոլորտներում և համապատասխան օրենսդրության իմացություն, այլև` ռուսերենին ազատ տիրապետում:

Ինչպես Aysor-ի թղթակցին հայտնեցին Երանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունում, մրցույթին առաջարկվող պաշտոնների մի մասը նոր է, մյուսը` նախկինում զբաղեցնում էին քաղծառայողներ:

«Քանի որ Երևանն օրենքով դարձել է համայնք, այդ պաշտոնները դարձել են համայնքային»,- պարզաբանեցին այդտեղ: Ըստ աղբյուրի` մրցույթին կարող են մասկակցել նաև նախկինում այդ պաշտոնները զբաղեցրած անձինք:
 

Քաղաքապետարանում պաշտոնների մրցույթ է հայտարարված