.jpg)
24/03/2011 17:45
Հրամանատարին ազատել են պաշտոնից
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով այսօր գնդապետ Տիրան Խաչատրյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի պաշտոնից:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը` նշելով, որ նախագահի մեկ այլ հրամանագրով հինգ տարի ժամկետով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար է նշանակվել Միքայել Արզումանյանը: