.jpg)
Երկար սպասված վրանը տեղադրվեց
Քիչ առաջ Ազատության հրապարակում մի շարք ՀԿ-ներ և «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ ու քաղաքացիներ վրան տեղադրեցին կուսակցության առաջնորդի համար:
Ինչպես հայտնում է Aysor-ի թղթակիցը, վրանը տեղադրելուց հետո հրապարակում ներկաները երգեցին ՀՀ օրհներգը, ապա` վանկարկեցին «Կեցցե, ազատ անկախ Հայաստան»:
Լրագրողների հետ կարճատև զրույցի ընթացքում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ վրանի տեղադրումը քաղաքացիական հասարակության պահանջն էր և իրականություն դարձավ հենց հասարակության ջանքերով:
Հարցին, թե ի՞նչ է կարծում, ոստիկանները վրանը կհանե՞ն, թե ո՞չ, Փոստանջյանը պատասխանեց. «Ամեն ինչ սպասելի է ոստիկաններից, բայց նման մարդաշատ վայրում ոստիկանները դժվար թե որևէ բան ձեռնարկեն»:
Նշենք, որ վրանի մոտ պարզված է ՀՀ դրոշը, իսկ Ր. Հովհաննիսյանը դեռևս չի մոտեցել վրանին: