Տիգրան Լ. Պետրոսյանը գլխավորում է աղյուսակը
24/03/2011 14:07

Տիգրան Լ. Պետրոսյանը գլխավորում է աղյուսակը

Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Տաշքենդում անցկացվող Գ. Աղզամովի հուշամրցաշարում վեց տուրից հետո 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր են վաստակել նաև գրոսմայստերներ Մաքսիմ Տուրովը (Ռուսաստան), Յուրի Կուզուբովը (Ուկրաինա), Մուրթազ Կաժգալեևը (Ղազախստան), Միխայիլ Մճեդլիշվիլին (Վրաստան), բայց նրանք Տիգրանին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Ավելացնենք, որ յոթերորդ տուրում Պետրոսյանը սևերով կխաղա Տուրովի հետ:
 

Տիգրան Լ. Պետրոսյանը գլխավորում է աղյուսակը